Անցած ամիսների ընթացքում հանցավորության վիճակին անդրադառնալով՝ Սարգսյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանցագործությունների թվի աճ է արձանագրվել, ինչը կապված է հանցագործությունների գրանցման եւ երկրում առկա սոցիալական վիճակի հետ:
Ոստիկանապետը, այդուհանդերձ, հավաստիացրեց, որ վիճակը տագնապալի չէ։
Ուսանողներից մեկը ոստիկանապետին հարցրեց, թե ինչու է ոստիկանությունը «ճնշող քաղաքականություն» իրականացնում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ. - «Պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում ոստիկանության աշխատակիցների հետ: Սակայն, երբ ոստիկանության աշխատակցին հարց է տրվում, թե որ օրենքով է նա արգելում միջոցառման անցկացումը, նա պատասխանում է հետեւյալ կերպ՝ որ նա պարտավոր չէ իմանալ կամ հիշել այն օրենքը, որով նա արգելում է»:
«Ես էլ չէի ցանկանա, որ մոտենաք շարքային ոստիկանին եւ ամեն րոպե օրենքներից հարցնեիք, քանի որ շարքային ոստիկանը միջնակարգ կրթություն ունի», - հակադարձեց Ալիկ Սարգսյանը եւ հավելեց, որ իրենք առաջնորդվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքով եւ, որ հասարակական կարգի համար իրենք են պատասխանատու։
«Եվ ընդդիմության որեւէ ներկայացուցչի թող չթվա, որ կարող է մեր քաղաքում զգալ իրեն այն կարգավիճակում, որ իրեն ամեն ինչ կարելի է», - հավելեց ոստիկանապետը:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի ակցիաներին՝ ոստիկանապետը ասաց. - «Կոնկրետ ցուցում ոչ մի ոստիկանի չեմ տվել, եւ իմ ստացած ինֆորմացիայով որեւէ ոստիկան այդ ակցիային ընդհանրապես չի միջամտել»:
Ուսանողներից մեկը ներկայացրեց հանրության շրջանում հարցման արդյունքները, համաձայն որոնց ոստիկանության նկատմամբ հասարակության անվստահությունը, մի շարք խնդիրներից բացի, կապված է նաեւ այն բանի հետ, որ ոստիկանությունը ծառայում է պետությանը, այլ ոչ թե հասարակությանը։
Ալիկ Սարգսյանի պատասխանը հետեւյալն էր. - «Այսօր ես տեսնում եմ նույն դաշտում պետությունն ու ժողովուրդը: Եվ իզուր են զարմանում, որ ասում են՝ նախագահի հանձնարարականը: Բա ո՞ւմ հանձնարարականը պիտի կատարվի… Իհարկե նախագահի հանձնարարականը: Սրա մեջ ոչ մի զարմանալի բան չկա»:
Հանդիպումից հետո Ալիկ Սարգսյանը պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցերին վերջին շրջանում լրագրողների նկատմամբ իրականացված ոտնձգությունների դեպքերի, աղմկահարույց սպանությունների բացահայտման վերաբերյալ։
«Լրագրողների հետ կապված` վերջինը Նվեր Մնացականյանինն էր: Գործում ինչ-որ հակասություններ կան: Այս պահին քննչական ծառայությունը դրaնով զբաղվում է», - ասաց ոստիկանապետը:
Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության կապակցությամբ Սարգսյանը ասաց. - «Աշխատանքները շարունակվում են: Կխոսենք այդ մասին եւս մի 10-15 օր հետո: Այս պահին ակտիվ օպերատիվ գործողություններ են իրականացվում»: