Հրում վարժության երկրորդ մոտեցումից հետո, երբ Նազիկ Ավդալյանը գրանցեց հաղթանակը, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, ուղիղ եթերում բացականչեց, որ այդ հաղթանակը նվեր է Գագիկ Ծառուկյանի ծննդյան առիթով։
Այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խաչատրյանն ասաց. - «Երբ մեզ ճանապարհ էին դնում Կորեա, ես գիտեի, որ ամսի 25-ին [նոյեմբերի] Գագիկ Ծառուկյանի ծննդյան տոնն է, եւ ասացի՝ պարոն Ծառուկյան, մենք ամեն ինչ կանենք, Ծանրամարտի ֆեդերացիան հայ ազգին եւ ձեզ նվեր կմատուցի՝ աշխարհի չեմպիոն: Եվ դա իրականացավ, ես էլ հեռուստատեսությամբ ասել եմ դա, լավ եմ արել ասել եմ»:
Սամվել Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց որոշ մանրամասներ` կապված Նազիկ Ավդալյանի հաղթանակի հետ. - «Նազելի Ավդալյանը օգտագործեց իր հնարավորությունները, չնայած… ամեն ինչ անում էին մրցավարները, որ Նազելի Ավդալյանի 119 կիլոգրամը չհաշվեին՝ պատճառաբանելով, որ ձեռքի թեթեւ ծալում կար: Բայց այդպես չէր»:
Մրցավարների նման մոտեցման պատճառով, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը նույնիսկ վիճաբանության մեջ էր մտել։
Հայ ծանրորդուհու հաղթանակի համար, ֆեդերացիայի նախագահի խոսքով, իրենք ընտրել էին հակառակորդից յուրաքանչյուր անգամ մեկ կիլոգրամով ավելի մարտավարությունը։ Այդ պատճառով էլ չօգտագործեցին երրորդ մոտեցումը:
«Երրորդ մոտեցումը մենք նվիրեցինք: Մեզ պետք չէր գնալ երրորդ մոտեցմանը», - ասաց նա: - «Արդեն աշխարհի չեմպիոն էր: Նազելի Ավդալյանը դեռ ռեկորդների ժամանակ կունենա: Դեռ 22 տարեկան աղջիկ է»:
Առաջնության վերջին օրը բրոնզե մեդալներ նվաճեց Հռիփսիմե Խուրշուդյանը։ Խաչատրյանի խոսքով, ավելի բարձր արդյունք ցույց տալուն խանգարեցին Հռիփսիմեի թեթեւ վնասվածքները:
«Ընդհանուր հաշվարկով, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նվաճեց 3 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալ», - ամփոփեց նա:
Հաջորդ տարի ապրիլին Մինսկում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի, այնուհետեւ սեպտեմբերին Անթալիայում (Թուրքիա)՝ աշխարհի առաջնությունները, որոնցում հայ ծանրորդների նորանոր հաջողություններ է ակնկալում ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը։