Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված փաստաթուղթը, չնայած մարդասիրական ուղղվածությանը, Լեռնային Ղարաբաղի համար քաղաքական եւ միջազգային իրավունքի տեսանկյունից «իրավական լուրջ ու վտանգավոր բովանդակություն է պարունակում»: