Մատչելիության հղումներ

ՀԴՄ կտրոնների վիճակահանությունում 30 ավտոմեքենա կխաղարկվի


Շահող կտրոնով բոնուսների փոխարեն` ավտոմեքենա
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00
Պետեկամուտների կոմիտեն որոշել է դադարեցնել հաշվիչ դրամարկղային կտրոնների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը: Փոխարենը` 2011 թվականի հունվար ամսվա վիճակահանությանը մասնակցելու են 2010 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները:

Այդ կապակցությամբ հունվարին նախատեսված վիճակահանության համար հատկացվել է 30 ավտոմեքենա: Հաջորդ տարվա բյուջեով վիճակահանության համար նախատեսված է 1.5 միլիարդ դրամ: Պետեկամուտների կոմիտեի տվյալներով` այս տարվա նոյեմբերի 18 դրությամբ ՀԴՄ կտրոնների վիճակահանությամբ շահել է մոտ 38 հազար քաղաքացի, ընդհանուր գումարը կազմել է 99 միլիոն 700 հազար դրամ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ասում է, որ գումարների դինամիկան ըստ եռամսյակների տարբերվել է, եւ ըստ նրա, հենց դա է պատճառը, որ փոփոխվել է վիճակահանության կարգը:

«Հոկտեմբեր ամսին միանգամից թռիչք տեղի ունեցով, փաստորեն, մենք ըստ ներկայացված կտրոնների բոնուս տրամադրեցինք քաղաքացիներին 2-3 անգամ ավել, քան դրա միջին ամսեկանն էր: 790 միլիոն դրամի գումար միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում «Հայփոստ»-ի բաժանմունքները տրամադրեցին քաղաքացիներին», - նշեց Ալավերդյանը:

Ըստ նրա` այդ պարագայում ստացվում էր, որ եռամսյակում քաղաքացին կատարել է 2.5 միլիարդ դրամի առևտուր:

«Մեկ եռամսյակում 2.5 միլիարդ դրամի առեւտուրը նշանակում է միջին ամսեկանով 750 հազարից ավել գումար, որը մեր թոշակառուի եւ այդքան չապահովված քաղաքացու համար, ըստ էության, իրական գումար չէ», - եզրակացրնում է Ալավերդյանը:

Նրա խոսքով` քաղաքացիներից ոմանց համար ՀԴՄ կտրոնների միջոցով գումարներ շահելը պարզապես դարձել էր եկամտի աղբյուր, ինչն էլ ստիպել է առանձին քաղաքացիների դիմել ապօրինությունների. - «Մեր քննչական մարմինները բացահայտեցին, որ գործել են հանցավոր խմբեր այս բնագավառում, որոնք աշխատել են տեղի չունեցած առեւտրական գործարքի ներկայացմամբ պետությունից գումարներ շորթել»:

Այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, որի արդյունքում 2 քաղաքացի ձերբակալվել է, աշխատանքներ են տարվում հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Արմեն Ալավերդյանը արդյունավետ է համարում ՀԴՄ կտրոնների վիճակահանության գործընթացի ներդնումը:

«Անցայլ տարի արդյունքը այսպիսին էր. մենք պետական բյուջեից ծախսեցին 3.8 միլիարդ դրամ եւ ստացանք արդյունք` ընդհանուր այդ ոլորտից գանձվող հարկերի աճ` 12 միլիարդ դրամի լրացուցիչ հարկեր», - «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ալավերդյանը:

Երկու տարվա ընթացքում ՊԵԿ-ն արձանագրել է ՀԴՆ-ներ չտրամադրելու ընդհանուր առմամբ 18 հազար խախտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG