«Այսօր արդեն մենք կհասկանանք, թե որոնք են այն ընկերությունները, որոնք հայտարարված 18 մրցույթներում հնարավորություն կունենան շարունակելու իրենց գործունեությունը որպես հեռուստաընկերություններ, որոնք միաժամանակ կապահովվեն ե'ւ անալոգային հեռարձակման հաճախությամբ, ե'ւ իրավունքով ներգրավվելու թվային մուլտիպլեքսում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
18 մրցույթներից միայն 2-ի դեպքում է, որ կա մրցակցություն. «Ա1+»-ի հետ նույն հաճախությանն է հավակնում «Արմնյուզ»-ը, իսկ ԱԼՄ-ի հետ` «Երեւան» հեռուստաընկերությունը:
Այս դիտարկմանն ի պատասխան Ամալյանը ասաց. - «Թե ինչու հատկապես 18-ից 2-ի դեպքում է եղել մրցակցային պարագա, թերեւս ժամանակ է պահանջվում հասկանալու համար: Ինքս ակնկալում էի ավելի ակտիվ մասնակցություն»:
Մրցույթների մասնակիցների ներկայացրած հայտերի եւ կից փաստաթղթերի հրապարակումը կսկվի հոկտեմբերի 27-ին եւ կավարտվի 29-ին` համաձայն ՀՌԱՀ-ի հաստատած ժամանակացույցի:
«Սա նախավերջին փուլն է, ըստ էության, որովհետեւ մենք կունենանք եւս ժամանակ` աշխատելու, ուսումնասիրելու ներկայացված փաստաթղթերը եւ մեր դիրքորոշումը կարտահայտենք դեկտեմբերի երկրորդ կեսին», - ասաց Ամալյանը:
«Ընդհանուր առմամբ, մրցույթի այս ձեւը, մոտեցումը, երբ ընդամենը 2 հաճախությունների համար է ռեալ մրցակցություն, մի քիչ հիշեցնում է մեր ընտրությունների այն տարածքները, որտեղ մեկ թեկնածու էր իր թեկնածությունը դնում եւ անցնում էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Այսպիսով թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու 18 մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 20 ընկերություն, որոնցից 6-ը` հանրապետական, 9-ը` մայրաքաղաքային եւ 3-ը` մարզային հեռարձակման համար: