Երեւանում հոկտեմբերի 19-20-ը Եվրոպայի խորհրդի հովանու ներքո անցկացվելիք «Ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումին հայաստանյան որոշ կազմակերպություններ հրավիրված չեն:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ Հանրային հեռուստատեսության ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Գագիկ Բունիաթյանը:
Ռուսաստանի կառավարությունը որպես մարդասիրական օգնություն Հայաստանին է տրամադրվում 5000 տոննա պարենային ցորեն եւ 1000 տոննա զտված արեւածաղկի ձեթ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) չորեքշաբթի օրը «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանեց 500 հազար դրամով: Ընկերությունը պատրաստվում է վիճարկել հանձնաժողովի որոշումը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:
Արաքս գետի վրա տեղակայվելիք «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման ֆինանսավորումը, Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ, իրականացնելու է իրանական կողմը:
Երեւանի «Արարատ» կոնյակի գործարանը հինգշաբթի օրվանից սկսելու է խաղողի մթերումը:
Հայաստանյան խոշոր գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքելով տարածված լուրերը` ասաց, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի տարածքը ձեռք բերելու մտադրություն չունի:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում առաջատարներ ընկերություններից «Սինոփսիս-Արմենիա»-ն հայտ է ներկայացրել Միացյալ Նահանգների պետքարտուղարի հեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխությանը եւ հայտնվել կիսաեզրափակիչ անցած 12 ընկերությունների շարքում:
Երեւանում այսօր մեկնարկեց Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը: Ակնկալվում է երկօրյա նիստի ավարտին ստորագրել մի շարք երկկողմ պայմանագրեր:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը սեպտեմբերի 18-19-ին Երեւանի բուսաբանական այգում անցկացնելու է «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն եւ ցուցահանդես վաճառք՝ նպատակ ունենալով խրախուսել թեթեւ արդյունաբերությունը Հայաստանում։
Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով ֆիզիկական անձանց արգելվելու է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010 թվականի հուվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել ավելի քան 230 հազար զբոսաշրջիկ: Անցյալ տարի այդ թիվը չի գերազանցել 207 հազարը: Մասնագետները, սակայն, բազմաթիվ խնդիրներ են տեսնում ոլորտում:
Կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը, օգոստոսի սկզբին այցելելով Հնդկաստան, պարզել էր, որ այդ երկրից Հայաստան է ներմուծվում հակահիգիենիկ պայմաններում արտադրված գոմեշի միս, որն օգտագործվում է տեղական երշիկի արտադրության մեջ։
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի պնդմամբ` ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի սպասվում է խաղողի առատ ու որակյալ բերք:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հինգշաբթի օրը կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց, թե իր ներկայացրած կառույցում կոռուպցիան վերացված է:
Երեւանի հրշեջ գույքի բարելավման ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության տրամադրած հրշեջ տեխնիկան չորեքշաբթի օրը հանդիսավոր պայմաններում ցուցադրվեց Հանրապետության հրապարակում:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման եւ դրանց անվտանգության լրացուցիչ գործառույթներ վերապահելու հեռանկարը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը։
Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցած ողբերգական միջադեպերը Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «անթույլատրելի ու խայտառակ» է որակում:
Հայաստանում շեշտակիորեն աճել է հրդեհների թիվը։ Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներից առավել տուժել են Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերը։ Գեղարքունիքի մարզում հրդեհի պատճառով 1 զոհ է գրանցվել:
Բեռնել ավելին