Մատչելիության հղումներ

Նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը


Armenia - an image of car accident, generic
Armenia - an image of car accident, generic

Ճանապարհատրասպորտային պատահարների քանակը Հայաստանում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության պետ Նորիկ Սարգյանը, ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալներով, նվազել է:

«9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում պետական հաշվառման է վերցվել 1402 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 191 մարդ եւ վիրավորվել 1925 մարդ», - ասաց Սարգսյանը` հավելելով, որ պատահարների քանակը նվազել է 7-ով, զոհերի թիվը` 41-ով, իսկ վիրավորներինը` 42-ով:

Սարգսյանի խոսքով, պարտադիր ավտոապահովագրությանն անցնելը «կբարդացնի» իրենց գործը. - «Բոլոր նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակիցները այսուհետ կպահանջեն վարույթ իրականացնել: Ներկայումս երկու վարորդները փոխհամաձայնության գալով իրավունք ունեն վարույթ չպահանջել, եւ ճանապարհային ոստիկանությունը ոչ մի անելիք չունի: Բայց հունվարի 1-ից հետո բոլոր նյութերով պետք է վարույթ իրականացվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG