Վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում պարզել է, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ապօրինի շահագործել է Սոտքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը:
«2008 թվականի փետրվարի 29-ին կնքված լիցենզային պայմանագրերը կնքվել են ոլորտը կանոնակարգող օրենսգրքի, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` այս փաստը գնահատելով որպես ապօրինի գործողություն:
Ստուգումներով պարզվել է նաև, որ ընկերությունը պետբյուջե չի վճարել ընդերքի ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրված տարածքի օրենքով սահմանված վճարները, կոնցեսիոն վճարի ընդհանուր գումարը կազմում է 24 միլիոն 160 հազար դրամ:
Իշխան Զաքարյանի խոսքով, ելնելով այդ խախտումներից ու թերացումներից, լիազոր մարմինը` Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, պարտավոր էր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանը տալ համապատասխան գրավոր նախազգուշացում և սահմաներ առավելագույնը 90 օր` նշված թերությունների վերացման համար: Փոխարենը` լիազոր մարմինը, առանց իրավական հիմքերի, ընկերությանը տվել է գրություն, համաձայն որի Սոտքի ոսկու հանքավայրի նախագծում փոփոխություններ կատարելու համար սահմանվել է նոր վերջնաժամկետ` 2012 թվականի չորրորդ եռամսյակը:
Վերահսկիչ պալատը ստուգումների վերաբերյալ եզրակացություն է ուղարկել կառավարություն. փաստաթղթով առաջարկվում է քննարկել ընդերքօգտագործման պայմանագրերի վավերականության, ավելի քան 4 տարի երկու հանքավայրերի ոչ օրինական շահագործման եւ ի վերջո` ԳեոՊրոՄայնինգի հանքային իրավունքների դադարեցման հարցերը: Վերահսկիչ պալատը նաեւ առաջարկում է քննարկել խախտումները չարձանագրելու կամ դրանք չկանխելու համար պատկան մարմիններին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Նույն օրն ավելի ուշ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հայտարարություն է տարածել` հերքելով ներկայացված մեղադրանքները:
«Համարում ենք, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որի եզրակացությունների հետ ընկերությունը կտրականապես համաձայն չէ, վնաս է հասցնում ընկերության վարկին եւ միջազգային հեղինակությանը, ինչի կապակցությամբ ԳՊՄ ԳՈԼԴ ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ մտադիր է դիմել դատական ատյաններին՝ Վերահսկիչ պալատի ապօրինի գործողությունների դեմ հայցով», - ասված է ընկերության հայտարարության մեջ: