«Առավոտ»-ը, անդրադառնալով երեկ ստորագրված` Շոտլանդիայի անկախության հանրաքվեին առնչվող փաստաթղթին, գրում է. - «Մենք` Կովկասի ժողովուրդներս, այդպես առայժմ չենք կարող ապրել։ Մեզ` հայերիս համար Արցախի անկախությունը Ադրբեջանից ամենեւին ոչ խորհրդանշական խնդիր է, որովհետեւ ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել եւ տարհանել Արցախում ապրող հայերին, եւ այդ նպատակը հարեւան երկրի ղեկավարությունն առանձնապես չի էլ թաքցնում»։