Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հերքում է Հայաստան ահաբեկիչների ներթափանցման մասին լուրը


Հայաստան -- Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը՝ հետեւում է ՀԱՊԿ զորավարժությունների ընթացքին, «Բաղրամյան» զորավարժարան, 19-ը սեպտեմբերի, 2012թ․
Հայաստան -- Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը՝ հետեւում է ՀԱՊԿ զորավարժությունների ընթացքին, «Բաղրամյան» զորավարժարան, 19-ը սեպտեմբերի, 2012թ․
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հերքել է այն լուրը, թե Հայաստան է ներթափանցել ահաբեկիչների մի խումբ: Ըստ ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանի, այդ լուրը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, մամուլում լուրեր էին պտտվում, թե Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ:

1990-ական թվականներին Հայաստանի ազգային անվտանգության պետական վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Եղիազարյանը հնարավոր է համարում Հայաստան ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը, սակայն գտնում է, որ նման վտանգի հավանականությունը «50/50 է»։

«Մենք լրջագույն պրոբլեմներ ունենք սահմանի վրա։ Մեր սահմանները հագեցված չեն ժամանակակից տեխնիկայով, լրջագույն բարեփոխումների կարիք ունեն։ Հատկապես խոցելի է մեր սահմանը Վրաստանի հետ, քանզի իներցիոն մտածելակերպ ունենք ու այնտեղից վտանգ չենք սպասում, բայց հայտնի է, որ Կոդորի կիրճը լեցուն է տարբեր տեսակի ահաբեկիչներով։ Եթե կան նման թափանցումներ, ուրեմն սկզբից պետք է նայել դեպի հյուսիս», - ասում է Եղիազարյանը։

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե վերջերս Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների խումբ, ապա, ըստ Գուրգեն Եղիազարյանի ենթադրությունների՝ «շատ հնարավոր է, որ նման տեղեկատվություն մենք ստացած լինենք Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններից»։ Այս համատեքստում Գուրգեն Եղիազարյանը հիշեցնում է տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում հնարավոր վտանգի մասին ԱՄՆ-ի դեսպանատան զգուշացումները։

Մյուս հնարավոր վարկածը հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյան քաղաքականության հետ է կապում։ Վտանգի դեպքում քաղաքացիներն իշխանության հետ միասնական կլինեն՝ անկախ իշխանության որակից, կարծում է Գուրգեն Եղիազարյանը․ - «Մտածում եմ, որ նախընտրական PR ակցիաների շարքը սկսվել է եւ [սա արվում է] ազգին միասնության կոչ անելու, ի մի բերելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG