Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը կմերժի «ցանկացած պիտակ, անգամ միասնական ածականով»


Իսկ Բաքու Հովհաննիսյանը մեկնում է մասնակցելու ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային խորհրդաժողովի 7-րդ ընդհանուր ասամբլեայի աշխատանքներին, որտեղ նախատեսվում է նաեւ նրա ելույթը:

«Ժառանգության» հիմնադրից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ընդդիմության միասնական թեկնածուի վերաբերյալ քաղաքական դաշտում պտտվող խոսակցություններին:

«Եթե հիմա նրանք, ովքեր իրար հետ բանակցում են, իրենք հավաքվեն հավաքական թեկնածության մեջ ինձ հետ միասին, դա կլինի հաղթող տարբերակ եւ ես կողջունեի այդ կուսակցությունների, այդ քաղաքացիական հոսանքների զորակցությունը։ Իսկ եթե չէ, եթե ամեն մեկը պիտի գնա իր թեկնածուով, մենք երկար կսպասենք», - պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մեր ճշտող հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց իրեն է տեսնում որպես միասնական թեկնածու, «Ժառանգության» հիմնադիրը արձագանքեց՝ «ոչ, ես դա չասացի»։

Հարց հնչեց, թե ով կարող է լինել այն թեկնածուն, թեկուզեւ միասնական, ում սատարելը «Ժառանգությունը» բացառում է:

«Ոչ մի բացառման խնդիր չկա։ «Ժառանգություն»-ը իր համագումարը կհրավիրի դեկտեմբերի կեսերին եւ այնտեղ արդեն «Ժառանգության» տեսակետը կլինի», - պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հարցին՝ պատրաստ է արդյոք Հովհաննիսյանը հրաժարվել իր թեկնածությունն առաջադրելուց, եթե որոշվի, որ ընդդիմությունը հանդես է գալու միասնական թեկնածուով, «Ժառանգության» հիմնադիրը պատասխանեց․ - «Եթե այդ միասնական թեկնածությունը բերելու է հաղթանակի, եւ ոչ թե գործարքի, եւ այդ գործարքը թե՛ ապագայի միտված է, թե՛ անցյալի հետագծից բխող, ես ոչ մի բան չեմ բացառում։ Բայց ես ասում եմ, որ ես մերժելու եմ ցանկացած պիտակ, անգամ միասնական ածականով, որը գալու է «թոզ փչելու», ժողովրդին ինչ-որ մի գործընթաց առաջարկելու, որի ավարտին լինելու է գործարք այս դե ֆակտո իշխանությունը շարունակելու համար»։

Հովհաննիսյանը հավելեց նաեւ հետեւյալը․ - «Ես կարծում եմ, որ այն իշխանությունը, այդ նախագահը, այդ կուսակցապետը, որ ասում է, որ՝ ես այլընտրանք չունեմ, ես եմ, որ կամ, ինքը իրական ղեկավար չէ։ Որովհետեւ ցանկացած պետության ղեկավար, ցանկացած կուսակցության ղեկավար պետք է ունենա բազմաթիվ այլընտրանքներ»։

«Մենք ունենք այդ այլընտրանքները», - կարծիք հայտնեց քաղաքական գործիչը, - «Պարզապես պիտի մենք «ես»-ից դուրս՝ հավաքական ուժի մեջ գտնենք այդ լուծումը։ Եվ ես հույս ունեմ, որ 2013 թվականի փետրվարի 18-ին, անկախ թվաբանությունից եւ թվաբանական ստեղծագործականությունից, մենք կունենանք նոր դարաշրջան եւ դա մեր ձեռքում է։ Ես կարծում եմ, որ արդեն բավ է, որ շարունակվի ինչպես եղել է եւ պետք է որ փոխվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG