Միացյալ Նահանգները հայտարարել է, որ բավարարված չէ Ռամիլ Սաֆարովի հարցով Բաքվից եւ Բուդապեշտից ստացած պարզաբանումներով:
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով հայկական ծառայության հարցերին, ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է հայտնել իր անհանգստությունը եւ հիասթափությունը Բուդապեշտին` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ:
Գորդոնը հավելել է, որ Վաշինգտոնը անհանգստացած է նաեւ Սաֆարովին ներում շնորհելու եւ կոչումը բարձրացնելու` Ադրբեջանի կառավարության գործողություններից:
Ըստ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի` Միացյալ Նահանգները ցնցված է դատապարտված մարդասպանին հերոսացնելու փաստից, որը Գորդոնը որակել է որպես «իրական սադրանք տարածաշրջանի համար»:
Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար հունգարական դատարանի կողմից 2006 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը այս տարվա օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան եւ Բաքու ժամանելուն պես ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։
Նույն օրը Սպիտակ տունը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ` խորին մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ եւ հայտնելով, որ պարզաբանումներ է պահանջում Ադրբեջանից եւ Հունգարիայից։
Պետդեպարտամենտը, իր հերթին, մտահոգություն հայտնեց Ադրբեջանի նախագահի որոշման կապակցությամբ եւ բացատրություն պահանջեց։