«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպանները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ազգային ժողովի փոխնախագահ, Մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ողջունում է Հատուկ քննչական ծառայությունում հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը:
2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։
Կալիֆորնիայի նահանգի Glendale Memorial հիվանդանոցում երկու օր առաջ անցկացված վիրահատությունից հետո 22-ամյա Արթուր Ավագյանի առողջական վիճակը, մասնագետների գնահատմամբ, բավարար է:
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեքշաբի օրը լրագրողների հետ հանդիպմանը խիստ քննադատության հնչեցրեց Հայաստանի իրավապահ մարմինների եւ դատական համակարգի հասցեին:
Անցած ամիս լուծարված փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացրած փորձագետ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ ր գործընկեր Սեդա Սաֆարյանի («Ժառանգություն») հետ պատրաստում են նոր զեկույցներ:
Կիրակի երեկոյան ձերբակալվել է հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից 28-ամյա Տիգրան Առաքելյանը: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչը ձերբակալվել է, երբ որպես վկա կանչվել է ոստիկանություն` հարցաքննվելու հիշյալ միջադեպի առնչությամբ:
Համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիրները պնդում են, որ իրենց նկատմամբ արդար դատաքննություն չի իրականացվել եւ պատրաստվում են բողոքարկել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները վերադաս դատական ատյաններում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Եվրադատարանում։
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հուլիսի 3-ին բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008 թվականի փետրվարի 26-ին նույն դատարանի կայացրած որոշումը վերահաստատելու վերաբերյալ:
Հինգշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ օրով հետաձգեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Գրիգոր Ոսկերչյանի գործով դատական նիստը:
Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ (ՀՀԿ) Սամվել Նիկոյանի խոսքով, հանձնաժողովում «շատ վատ է վիճակը» 10-ը զոհերի մահվան հանգամանքների ճշտման հարցում:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ճիշտ է համարում իր որոշումը` թույլ տալ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակներին ստորագրել իր ներկայացրած առաջարկների տակ:
Հունիսի 1-ին ձերբակալված 8/05 տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Նույն օրը ձերբակալված նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը ՀՀԿ-ի համակիր է:
Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, փաստել է, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությունը, ըստ էության, ձախողվել է:
Հայաստանի գլխավոր դատախազությունը «ընթացք է տրվել» Երեւանի ավագանու ընտրություններում խախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին, եւ «որտեղ եղել են ակնհայտ տվյալներ, հարուցվել են քրեական գործեր»:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ:
ՀՅԴ ղեկավար անդամ եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհանիսյանի գնահատմամբ, առաջին հերթին իշխանություններին, բայց նաեւ հասարակությանը հերթական անգամ չհաջողվեց ապահովել թափանցիկ, արդար եւ ազնիվ ընտրություններ:
Իշխող կոալիցիային մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Երեւանի ավագանու ընտրության ընթացքը՝ թեեւ «Օրինաց երկիր»-ը ներկայացրել է վերահաշվարկի դիմում-բողոքներ:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը բացասական է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը:
Բեռնել ավելին