Նախագահող Գագիկ Պողոսյանը մոտ 30 րոպե ուշացումով բացեց երեքշաբթի օրվա դատական նիստը եւ անմիջապես հայտարարեց, թե քանի որ լուծարվել է Ոսկերչյանին ուղեկցող ոստիկանության զորքերի 10/35 զորամասը, եւ, փաստորեն, ուղեկցող չլինելու պատճառով Ոսկերչյանին դատարան չեն բերել, ուստի դատական նիստը հետաձգվում է:
Դահլիճում ներկաները, այդ թվում «Մարտի 1»-ի գործով դատապարտված եւ վերջերս համաներմամբ ազատ արձակված` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, իրենց զարմանքն ու դժգհությունը հայտնեցին, որ դատարանը նախապես տեղեկացված չի եղել, եւ որ խնդիրն էլ ժամանակին չի կարգավորվել:
Ոսկերչյանի շահերի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի եւ Ստեփան Ոսկանյանի կարծիքով էլ` խնդիրը ժամանակին կարգավորելու հնարավորություն կար:
«Քանի որ այդ համապատասխան ոստիկանության ստորաբաժանումը տեղյակ է եղել, որ այսօր իրեն պետք է բերեր դատարան, լուծարվելու դեպքում իրենք պետք է այդ հարցը այնպես կարգավորեին, որ իր ներկայությունը դատարանում այսօր ապահովվեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մուշեղ Շուշանյանը:
Ստեփան Ոսկանյանը եւս համոզմունք հայտնեց, որ «ցանկության դեպքում կարող էին բերել նաեւ Գրիգոր Ոսկերչյանին, կարող էին նախապես կազմակերպել»:
Գրիգոր Ոսկերչյանի կինը` Մարինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առավոտյան եղել է մեկուսարանում եւ տեսել է, որ «բազմաթիվ մեքենաներ անցան, բազմաթիվ ամբաստանյալների տանում-բերում էին, բայց Ոսկերչյանին չբերեցին»:
Նա դժվարացավ գնահատել տեղի ունեցածը` կարծիք հայտնելով, որ «երեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը ձգձգեն»:
Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշումը ենթակա է կատարման մինչեւ այս տարվա սեպտեմբերի 30-ը:
Ոստիկանության ծառայության մասին օրենքի փոփոխությունը ընդունվել է մի քանի ամիս առաջ: Այդ կապակցությամբ Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Անցած երկու ամիսների ընթացքում երկու համապատասխան ծառայությունները պետք է համաձայնեցնեին միմյանց հետ , եւ հունիսի 25-ից արդեն նոր կարգը պետք է գործած լիներ, ինչից բխում է, որ վերջին 5 օրերի ընթացքում բոլոր թյուրիմացությունները արդեն պետք է լուծված լինեին: Եվ այսօր Գրիգոր Ոսկերչյանին դատարան չբերելը պատճառաբանելով նոր օրենքով` ընդամենը պատրվակ է, դա խտրական մոտեցում է, կան այլ պատճառներ, որոնց մասին, իհարկե, իշխանությունը չի ուզում խոսել: Դատավորի պատճառաբանությունը աբսուրդ եմ համարում, տգիտություն»: