Մատչելիության հղումներ

Ազատ արձակված ընդդիմադիրները բողոքարկելու են առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները


Համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիրները պնդում են, որ իրենց նկատմամբ արդար դատաքննություն չի իրականացվել եւ պատրաստվում են բողոքարկել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները վերադաս դատական ատյաններում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Եվրադատարանում։

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակայնն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք արդեն իսկ Գագիկ Ջհանգիրյանի գործով դիմել են Վճռաբեկ դատարան եւ արդարացման պահանջ ենք ներկայացրել»։

Վերադաս դատարաններին բողոքներ են պատրաստվում ներկայացնել, այսպես կոչված 7-ի գործով դատապարտված Մյասնիկ Մալխասյանը, Սուրեն Սիրունյանը, Ալեքսանդր Արզումանյանը։

Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյան Առուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ինքն արդեն աշխատում է դիմում-բողոք ներկայացնելու ուղղությամբ։

Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ պարզաբանեց, որ օրենքը անձին համաներման որոշմանը առարկելու կամ համաձայնելու հնարավորություն է տալիս։

«Դա արդեն իրավունք է վերապահում Ալեքսանդր Արզումանյանին, բողոքարկելով առաջին ատյանի դատարանի ակտը, նաեւ իր առարկությունը հայտնել իր նկատմամբ համաներումը կիրառելու եւ դատավճռի նկատմամբ», - ասաց Լիպարիտ Սիմոնյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG