«Ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից, փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք` առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին, եւ ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը», - գնահատելով Փաստահավաք խմբում ստեղծված իրավիճակը, նշել է Սամվել Ֆարմանյանը` «Ազատություն» ռադիոկայանին ուղղված իր նամակում:
Անցած շաբաթ Փաստահավաք խմբից դուրս գալու իրենց մտադրության մասին տեղեկացրել էին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ով միաժամանակ նաեւ Փաստահավաք խմբի ղեկավարն էր, եւ կոալիցիայի կողմից նշանակված անդամ Ռոբերտ Ավագյանը: Երկու անդամների ինքնահրաժարականների հետեւանքով Փաստահավաք խմբի աշխատանքները, փաստորեն, կասեցվել են:
Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը, մայիսի 30-ին տարածած համատեղ հայտարարությամբ պնդել էին, որ Մարդու իրավունքների պաշտպանի եւ իշխանությունների ներկայացուցիչների կողմից «կազմալուծվել է Փաստահավաք խմբի գործունեությունը»: