Մատչելիության հղումներ

Ընդունելության քննությունները հաստատեցին, որ «մեր դպրոցը խնդիրներ ունի»


Այս տարի 38.350 շրջանավարտներից ուսանող դարձան 11.500-ը: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ չնայած բուհերի ռեկտորները ջանում էին հնարավորին չափ իջեցնել անցողիկի շեմը ավելի շատ ուսանողներ ընդունելու համար, բայց շեմը նվազեցվեց ընդամենը 2-5 միավորով:

«Բանավոր քննությունները նույնպես հաստատեցին, որ մեր շրջանավարտները բարձր պատրաստվածություն չունեին: Դա խոսում է այն մասին, որ մեր դպրոցը խնդիրներ ունի», - նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը:

Միայն նվազագույն 8 միավորներ ստանալով` դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունվել բժշկական համալսարանի մի շարք ֆակուլտետներ: Ապագա լրագրողների համար էլ բավարար են եղել նվազագույն միավորները:

Այս տարի նույնպես մեծ հեղինակություն են վայելում միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, տնտեսագիտություն ու ռոմանագերմանական լեզուներ մասնագիտությունները, որոնց դեպքում դեպքում շեմն իջել է 3-5 միավորով: Մի շարք մասնագիտություններով թափուր տեղեր են մնացել Մանկավարժական եւ Ագրարային համալսարաններում:

Անցած տարվա համեմատ` շրջանավարտների թիվը պակասել է մոտ 10.000 ով, իսկ ուսանողներինը` 2000-ով:

XS
SM
MD
LG