2009 թվականի ընդունելության քննությունների կանոնակարգի համաձայն, այս տարի դիմորդները իրենց փաստաթղթերը նախընտրած բուհ ներկայացրին մայիսի 10-ից հունիսի 1-ը, իսկ ատեստատները պետք է կցեին մյուս թղթերին միասնական քննություններից հետո` մինչեւ հուլիսի 10-ը, սակայն այս ժամկետը նախ երկարաձգվեց մինչեւ հուլիսի 15-ը, 23-ը, ապա վերջնաժամկետ նշանակվեց այս ամսվա 26-ը։ Հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ չնայած այս ամենին, դեռ 1200-ից ավելի դիմորդներ, որոնք ունեն բարձր միավորներ, բուհերի ընդունող հանձնաժողովներին չեն ներկայացրել իրենց ատեստատները։