Մատչելիության հղումներ

«Մաքուր հայրենիք» ծրագրին միայն իշխանական կազմակերպություններ են մասնակցում»


«Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը նպատակ ունի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ կատարել Հայաստանի ողջ տարածքում: Կազմակերպության տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով` ծրագիրը մեծ ոգեւորություն է առաջացրել հատկապես երիտասարդների շրջանում. մաքրման աշխատանքներին մասնակցել է շուրջ 400 կամավոր:

«Մաքուր հայրենիք»-ը մեկնարկել է Երեւանում, սակայն առաջիկայում պատրաստվում են ուշադրությունն ուղղել նաեւ դեպի մարզեր: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մաքրվել է Հրազդանի ձորը:

«Նախատեսում ենք նաեւ քարոզչական աշխատանքներ, համապատասխան նյութերի տպագրություն, գովազդներ», - նշեց ծրագրի ղեկավարը:

Միջգերատեսչական աշխատանքային խմբում ընգրկվել են ինչպես տարբեր նախարարություններ, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, որոնց մեծ մասը երիտասարդական են:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով` աշխատանքային խմբում ընդգրկվել են իշխանական տարբեր կազմակերպություններ` օրինակ «Միասին» շարժումը, իսկ ոլորտում տարիների փորձ ունեցողները` այդ թվում եւ իրենց էկոլոգիական դաշինքը, կառավարության ուշադրությունից դուրս են մնացել:

«Մաքուր հայրենիք» ծրագրի հիմնական աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի երկրորդ կեսից:

XS
SM
MD
LG