«Կոնկետ այս տարի ի սկզբանե հայտարարում էինք, որ տեղերի ավելացման շնորհիվ կառավարությունը խիստ նվազեցրել է կոռուպցիոն ռիսկերի դրսեւորման հնարավորությունը,», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Աշոտյանը` հավելելով. - «Բարձրագույն կրթության դարպասները, հնարավորությունը պետք է մաքսիմալ մեծ լինի: Գուցե ժամանակն է արդեն 1-2 տարվա ընթացքում վերանայել նաեւ գործող քննակարգը»:
Նախարարության որոշմամբ, հիշեցնենք, այս տարի վճարովի տեղերը բուհերում ավելացվել են շուրջ 6000-ով:
Հակակոռուպցիան գործընթացին, Աշոտյանի խոսքով, կնպաստի կրթության եւ գիտության նախարարության, «Ապագան քոնն է» բարեգործական կազմակերպության եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով մշակված «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մեթոդական ուղեցույց-ձեռնարկը:
«Աշխարհի բազմաթիվ երկրների, ինչպես նաեւ Հայաստանի երեխաներն առաջին անգամ կոռուպիային ծանոթանում են հենց դպրոցում, ուստի առավել արդյունավետ է հենց հանրակրթության ոլորտում նման ծրագրերն իրականացնելը: Շատ երկրներ վաղուց ներդրել են հակակոռուպցիոն ծրագրեր, որոնք իրականացվում են կրտսեր դասարաններում», - ասուլիսում ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան:
Նախարարը համաձայն չէ տարածված կարծիքին, թե կրթության ոլորտը ամենակոռումպացվածներից մեկն է: Ըստ նրա, պարզապես այն ավելի ընդգրկուն է:
«Կոռուպցիան չարիք է, որը հավասարաչափ ներթափանցած է բազմաթիվ ոլորտներ: Շուրջ 700 հազար մարդ ներգրավված է կրթական բնագավառում: Զանգվածայնության տեսակետից, այո, մեր ոլորտում արձանագրվող դեպքերը գուցե ավելի շատ են», - փաստարկեց Աշոտյանը` շարունակելով. - «Ես ուրախ եմ, որ իրավապահ մարմինները նաեւ մեր ոլորտում պարբերաբար համապատասխան աշխատանքներ իրականացնում են, եւ հասարակությունը լավ տեղյակ է լինում այս կամ այն նոր բացահայտված դեպքի եւ քրեական ընթացքի մասին»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, սակայն, հակառակ կարծիքը հայտնեցին դիմորդների ծնողները եւ ուսանողները: