Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջը, ինչպես եւ մյուսները, դեռեւս ընդունում է դիմորդների դիմում-հայտերը, այս գործընթացն ավարտվում է ուսումնական տարվա մեկնարկից օրեր առաջ: Քոլեջի տնօրեն Արշակ Թումանյանը նշեց, որ դիմորդների թիվը կտրուկ նվազել է, ինչի պատճառներից մեկն էլ այն է, որ, ըստ նրա, այս տարի դիմորդները հնարավորություն ունեցան նվազագույն գնահատականներով ընդունվել բուհեր:
Քոլեջներում մասնագիտությունները բազմազան են` թարգմանչական գործից մինչեւ տնտեսագիտություն եւ հաշվապահություն, դիմորդների ճնշող մեծամասնությունը, սակայն, նախընտրում է ոսկերչությունը եւ նախադպրոցական կրթությունը, քանի որ այս մասնագիտությունների դեպքում աշխատանք գտնելու հավանականությունն ավելի մեծ է:
Չնայած վարձավճարները տարեկան կազմում են ընդամենը 60.000 դրամ, վճարովի տեղերը թափուր են մնում:
Դիլիջանի պետական, Սիսիանի հումանիտար, Կապանի ճարտարագիտական եւ այլ քոլեջներում գրեթե նույն իրավիճակն է. այս տարի գլխավոր խնդիրներներից մեկը թափուր տեղերը առկայությունն է: Թեեւ ավագ դպրոցների հիմնումը դրական է ազդել միջին մասնագիտական այս հաստատությունների վրա, քանի որ մարզերի պատանիները 3 տարի ավագ դպրոցում սովորելու փոխարեն նախընտրում են մասնագիտություն ստանալ: