Մատչելիության հղումներ

Թուրքական դպրոցներում «հայատյաց» ֆիլմի ցուցադրության դեմ բողոքում են նաև Հայաստանում


«Սարի գելին. Հայկական հարցի իրական դեմքը» ֆիլմի ցուցադրությունը թուրքական դպրոցներում շարունակվում է, ինչը որպես հայատյացության սերմանման հերթական դրսեւորում են համարում հոգեբան Ալբերտ Նալչաջյանը եւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

«Սարի գելին» մի լեգենդ է, որը պատմում է թուրք տղայի մասին, ով սիրահարվում է հայ քրիստոնյա մի աղջկա: Կրոնների տարբերության պատճառով երիտասարդների ծնողները դեմ են լինում նրանց ամուսնությանը: Սիրահարները փախչում են միասին, սակայն աղջկա հայրը գտնում է նրանց եւ սպանում տղային:

Ըստ հոգեբան Ալբերտ Նալչաջյանի` ֆիլմի միջոցով հայերին ներկայացնում են որպես արնախում եւ անհանդուրժող ազգ, եւ այդպիսով հերքում հայոց ցեղասպանությունը` պնդելով ճիշտ հակառակը:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նշեց, որ Թուրքիայի կրթության նախարարությունը նույնիսկ պահանջել է, որպեսզի ֆիլմը ցուցադրվի նաեւ հայկական դպրոցներում, ինչը բնականաբար բողոքի մեծ ալիք է բարձրացրել հայկական համայնքում, նրանք մտադիր են դիմել եվրադատարան: Քաղաքագետի պնդմամբ` այս հարցում եւս Հայաստանի իշխանությունները անտարբերություն եւ անփութություն են ցուցաբերում:

Լեւոն Շիրինյանի կարծիքով` ֆիլմը պարզապես «մեսիջ» է դպրոցահասակ երեխաներին եւ պատահական չէ, որ այն ստիպում են դիտել 6-8 տարեկաններին:

XS
SM
MD
LG