Ըստ Մուրադյանի` մայրենի լեզվի դեպքում 59 անբավարարը արդեն մտահոգիչ է, իսկ «բողոքող ծնողներն ու դիմորդներն էլ պետք է առաջին հերթին դժգոհեն սեփական գիտելիքներից»: - «Երեխաները չեն պատկերացրել այս քննության լրջությունը, այդ առումով մեղադրում եմ հենց դիմորդներին, տարիքային հոգեբանության խնդիր կա իհարկե», - ասաց նա:
Սամվել Մուրադյանի պնդմամբ` դիմորդները դժվարանում են եւ՛ հայոց լեզվից, եւ՛ գրականությունից, քանի որ առարկաները հիմնականում մակերեսորեն են անցնում, դպրոցում բնագրեր չեն կարդում, նախադասություններ չեն վերլուծում:
Դիմորդների զգալի մասը բողոքարկում է գնահատականը, թեեւ հանձնաժողովի նախագահը նշեց, որ քչերի գնահատականն է բարձրացվում բողոքարկման արդյունքում:
Հայոց լեզու եւ գրականություն առարկայի բանավոր քննությունները կավարտվեն հուլիսի 23-ին: