Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշները, ահազանգում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը նշում է՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ հունվար-հուլիս ամիսների ընթացքում ընդհանուր մահացությունների շարքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունն աճելի է ավելի քան 2 անգամ, յոթ ամսում չարորակ նորագոյացություններից մահերի քանակը աճել է 15,9 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բժիշկների հսկողության տակ գտնվող հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90 տոկոսի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարճ ժամանակահատվածում արդեն բացարձակ սոված մարդիկ են լինելու». Արցախում հացի սուր խնդիր կա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արցախում խորացող շրջափակումը համապատասխանո՞ւմ է ցեղասպանության հանցագործությանը»․Օկամպոն զեկույց կհրապարակի«Մահվան և հիվանդությունների դեպքերի նշված և այլ ցուցանիշների աճը պայմանավորված է Արցախի շրջափակման և, այնուհետև, լիակատար պաշարման հետևանքով առաջացած առողջապահական լրջագույն խնդիրներով, ներառյալ՝ դեղորայքի ու բժշկական պարագաների սղությամբ կամ բացակայությամբ, բնակչության թերսնմամբ, սթրեսով, պլանային վիրահատությունների ու հետազոտությունների դադարեցմամբ, Հայաստանում և արտերկրում բուժօգնություն ստանալու հնարավորությունների խիստ սահմանափակմամբ և այլն», - հայտարարում է նախարարությունը՝ շեշտելով՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման շարունակման դեպքում նշված և այլ ցուցանիշներն էլ ավելի մեծ չափով են աճելու՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկանց մահերի ու առողջական վիճակի վատթարացման:
Առողջապահության համակարգը հնարավորինս կատարում է իր առջև ծառացած խնդիրները՝ այս ծանր մարտահրավերների հետևանքների մեղմացման ուղղությամբ, փոխանցում է գերատեչսությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների տեղաշարժի ամբողջական արգելափակումը պարզապես անհնար են դարձնում համակարգային ու լիարժեք առողջապահական լուծումների ապահովումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ զեկուցողները Բաքվից և ռուս խաղաղապահներից պահանջում են վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղ բնակչությանը դիտավորյալ սովի մատնելը պատերազմական հանցագործություն է»․ ՄԱԿ-ում քննարկվեց նաև Արցախում իրավիճակը