Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն այսօր ներկայացնում է իրավիճակն Արցախում։
«Ես չեմ պատրաստվում հիշել օրինակներ անցյալից կամ գնահատել սովի ապագա ռիսկերը հակամարտության համատեքստում: Փոխարենը ես ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրություն եմ ուղղում իրավիճակին, որը տեղի է ունենում հենց հիմա՝ Լեռնային Ղարաբաղը վտանգի է ենթարկվում Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով», - ասել է նա։
Կառույցի Անվտանգության խորհրդի նիստին բաց քննարկում է «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով, հայտնում է ԱԳՆ խոսնակը։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այսօր այցելել են Կոռնիձոր, որտեղ արդեն արդեն ինը օր է՝ անշարժ կանգնած է Հայաստանի կառավարության Արցախ ուղարկելիք մարդասիրական բեռներով շարասյունը։ Ավելի վաղ էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր մտահոգությունն էր հայտնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված շարունակական մարտահրավերների մասին հաղորդումներով։ Ըստ Գուտերեշի խոսնակի՝ գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր հայտարարությունները Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու անհրաժեշտության մասին։