Մատչելիության հղումներ

Պետք է ապահովվի Լաչինի միջանցքով մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքը. Հենրիխ Մխիթարյան


Պետք է ապահովվի Լաչինի միջանցքով մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքը, Թվիթերում գրել է Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ավելի քան 30 հազար երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում 8 ամիս է շրջափակման մեջ են, նշել է Մխիթարյանը՝ հալելով. «Նրանք իրենց հայրենիքում գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին, առանց կյանք փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG