Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը չի բացառում միջազգային խաղաղապահների տեղակայման հնարավորությունը։
Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, «Ազատության» հետ զրույցում ասաց Վադանյանը՝ նկատելով՝ մեկ տարի առաջ Եվրամիության դիտորդական առաքելության գալը Հայաստան ֆանտաստիկայի ժանրից էր թվում, բայց դա եղավ։
Վարդանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Հայաստանի շատ փորձագետներ միջազգային խաղաղապահների հնարավորություն են տեսնում, իսկ Դո՞ւք։
Վարդանյան․ - Գիտեք, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։ Եթե մեկ տարի առաջ ինձ հարցնեիք, թե որքանո՞վ է հնարավոր, որ Եվրամիությունը դիտորդական առաքելություն ուղարկի Հայաստան, ես կասեի, որ դա բացարձակ ֆանտաստիկայի ժանրից է։ Բայց դա եղավ։ Այժմ այդ առաքելությունը Հայաստանում է, դիտորդները զբաղված են սահմանամերձ շրջաններ այցելություններով և այլն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը»․ ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտ է ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունԵս կարող եմ Ձեզ ասել, և ինձ թվում է, որ էդ մասին խոսում են հենց իրենք՝ նախկին պաշտոնյաները, որոնք ներգրավված են եղել բանակցային գործընթացում, շատ երկար տարիներ սա եղել է առանցքային խնդիրներից մեկը, որովհետև ոչ բոլոր արտասահմանյան երկրներն էին պատրաստ ուղարկել իրենց զորախումբն՝ այս խաղաղապահ առաքելությունը ստեղծելու համար։
Երկրորդը հարցը միշտ այն էր, թե ինչ տեսակի գործունեությամբ այն պետք է զբաղվի։ Երրորդ հարցն այն էր, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա․ արդյո՞ք այն պետք է խաղաղապահ գործունեությամբ զբաղվի արդեն Ադրբեջանի մաս ճանաչված Լեռնային Ղարաբաղում, թե՞ դա դեռևս կլինի վիճահարույց տարածք, որը վերջնական կարգավիճակ չի ունենա։ Այս բոլոր հարցերը բերեցին նրան, որ երկար տարիներ չկար նույնիսկ կոնսենսուսային որոշում այն մասին, թե ինչպիսին է լինելու այս խաղաղապահ առաքելությունը, որն, ըստ Մադրիդյան կամ ինչ-որ այլ սկզբունքների, կամ ըստ Լավրովի պլանի, պետք է գար և սկսեր աշխատել Ղարաբաղում։ Դա հսկայական խնդիր էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ «անհանգստություն է առաջացնում Բաքվում»Ցավոք սրտի, այս խնդիրը պահպանվում է, քանի որ այժմ աշխարհում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մի կողմից հակամարտությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և Դուք տեսնում եք, թե ինչպես է դա ազդում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և գետնի վրա ռուսական խաղաղապահ առաքելության վրա։ Բայց մյուս կողմից հիմա ո՞վ է գնալու այդ քայլին, որ հրավիրի ինստիտուտների, որոնց նկատմամբ նույնպես որոշ հարցեր կան։
Չնայած, որ հարցերը շատ են, բայց ես կարծում եմ, որ պետք է գնալ այն ուղղությամբ, որ փորձենք համաձայնության գալ, ինչ-որ բանաձևեր գտնել, որովհետև առանց դրա ավելի վատ է լինելու։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․