Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ շեշտելով՝ ցավում են յուրաքանչյուր միջադեպի համար:
Հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում, ինչպես և անհայտ կորածների որոնման մեջ առաջընթացի հասնելու համար, նշել է դեսպանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն ռազմագերիներին որպես քաղաքական զենք է օգտագործում, միջազգային հանրությունից վճռական արձագանք ենք ակնկալում. ՄիրզոյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Նրանցից մեկը ապրիլի 23-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից գերեվարված Էդուրադ Մարտիրոսովն էր, որ մայիսի 26-ին վերադարձվեց հայկական կողմին։ Իսկ 38 գերիների մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։ Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել։
Ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը՝ Անդրեա Վիկտորինն ընդգծել է՝ Եվրամիությունը կողմ է հակամարտության հետ կապված բոլոր խնդիրների համապարփակ կարգավորմանը։
«Սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով»
Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը, ասել է դեսպանն՝ ընդգծելով, որ գործընթացն, իրոք, առաջնորդում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Վկայակոչելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցություններն ու այցերը Երևան և Բաքու` Անդրեա Վիկտորինը միևնույն ժամանակ շեշտել է՝ Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո ԵՄ-ն պատվիրակություն է գործուղել տարածաշրջանԱյս ջանքերը, ըստ դեսպանի, ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ։ «Պետք է ընդգծեմ սա, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ: Մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին։ Երեք եռակողմ հանդիպումները՝ 2021 թ. դեկտեմբերին, 2022 թ. ապրիլին և մայիսին Բրյուսելում, նպատակ ունեին աջակցելու կայուն հանգուցալուծմանը: Միևնույն ժամանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնեց բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև: Այս բարձր մակարդակի միջնորդությունները, շփումների որակը այն ավանդն է, որ մենք կարող ենք ունենալ այս գործում, և Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու մեր ջանքերն այս ձևաչափերում: Բնականաբար, մենք լսում ենք երկու երկրների ցանկությունները: Բայց կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելը «չի շփվում Մոսկվայի հետ և միտք էլ չունի»Մոսկվան հայտարարել էր, թե Բրյուսելն ուզում է Ռուսաստանից խլել հայ-ադրբեջանական հաշտեցման միջնորդությունը։
Վիկտորինը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում: « Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև կայուն լուծում գտնելու նպատակով», - ասել է դեսպանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում. Լավրով«ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ քննարկումների նախաձեռնությանը»
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Անդրեյ Վիկտորինը ասել է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ քննարկումների նախաձեռնությանը՝ հույս հայտնելով, որ սա կտանի դեպի կարգավորում։
«Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը կարևոր քայլ էր առաջ: Եվրամիությունը տարիներ շարունակ ակտիվ է եղել և աջակցել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Մենք ուզում ենք առաջընթաց տեսնել, քանի որ կարծում ենք, որ դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի», - եզրափակել է դեսպանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանագնացների հաջորդ հանդիպումը հնարավոր է անցկացվի Անկարայում, Երևանում կամ Կարսում․ «Միլիյեթ»