Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Երևանը նաև առձեռն Բաքվին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, այսօր «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը շեշտել է՝ հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ներկայացրած փաստաթուղթը դժվար է առաջարկ անվանել․ ԲայրամովԱյսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է 5 հիմնական առաջարկներ, որոնք հիմնված են խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքների վրա՝ շեշտելով՝ «սակայն Հայաստանը նշել է, թե դրանք իրենց հարմար չեն»։
Չնեշելով թե Երևանն ինչ առաջարկներ է ներկայացրել՝ Բայրամովը նաև հայտարարել է, թե Հայաստանի ներկայացրած փաստաթուղթը, դժվար է առաջարկ անվանել։ Նրա բնորոշմամբ, «հայկական կողմի փաստաթուղթը եղել է հակազդման տեսքով՝ ընդդեմ Ադրբեջանի առաջարկների»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը չի հստակեցնում, թե ինչ պայմաններով է պատրաստ խաղաղության բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ
«Ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե ՀՀ տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել»
«Այդ պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել», - այսօր նաև հայտարարել է Մարուքյանն՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովին։
Մարուքյանը շեշտել է՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և փաստաթղթերի հիման վրա։
«Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն և լուծում ստանան դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում», - ասել է Մարուքյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկլավների հարցերը սահմանազատման գործընթացում կքննարկվեն ու կլուծվեն․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարԽալաֆովն այսօր, լրագրողների հետ զրույցում, ասել է, թե անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին վերադարձնելու հարցերը ի թիվս այլ հարցերի պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կա փոխըմբռնում բանակցելու Բաքվի և Երևանի «5+6» կետերի շուրջ. Գրիգորյան