Ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում, և ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ։
Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 միլիոն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն Հայաստանին հատկացվելիք ներդրումային փաթեթը կավելացնի՝ դարձնելով 2,6 մլրդ եվրո
Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում Ռուսաստանի նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ի քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը` Ալիևի հետ հեռավար հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասինԵՄ-ն ևս ընդգծում է՝ հաղորդակցության ուղիները պետք է վերականգնվեն՝ ինքնիշխանության սկզբունքը հարգելով Փաշինյան-Ալիև հեռավար հանդիպում՝ Մակրոնի և Միշելի միջնորդությամբՎարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բոլոր հետազոտությունները վկայում են, որ Արցախի հուշարձանները որևէ առնչություն չունեն «աղվանական ինչ-որ բաների հետ». հնագետԵրևանը հրատապ է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը ԼՂ հակամարտության գոտիԲաքուն չի հրաժարվում հայկական հուշարձանները «աղվանական» դարձնելու ծրագրերիցԸնդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։