Պաշտոնական Մոսկվան իրարամերժ հայտարարություններ է անում Թուրքիայի նախագահի՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցում միջնորդի դեր ստանձնելու անսպասելի առաջարկության մասին։
Մի կողմից ասում է, թե Ռուսաստանը Դոնբասում հակամարտության կողմ չէ, այսինքն սա ներուկրաինական խնդիր է և Էրդողանի առաջարկը անիմաստ է, ինչպես, օրինակ, երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն էր հայտարարել, մյուս կողմից հայտարարում է, թե Պուտին-Էրդողան երկու օրից կայանալիք հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կքննարկեն նաև իրավիճակը Ուկրաինայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Առաջիկայում նախատեսված է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ ԼավրովԷրդողանն առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններումՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայանալիք հեռախոսազրույցի մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը:
«Կրեմլը՝ ի դեմս նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, արդեն արձագանքել է՝ ասելով, որ մենք հակամարտության կողմ չենք։ Այժմ հետևում ենք, թե ինչպես է թուրքական մամուլն արձագանքում այդ հայտարարություններին և մեր նախագահի մամուլի խոսնակի արձագանքին։ Նախատեսվում է մեր առաջնորդների հեռախոսազրույցը։ Կարծում եմ՝ այդ հարցերը նույնպես կքննարկվեն», - նշել է Լավրովը։
Ընդ որում՝ Սերգեյ Լավրովի այս հայտարարությունից րոպեներ առաջ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ավելի կոշտ հայտարարություն արեց՝ ասելով. - «Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդության մասին խոսք լինել չի կարող․ ՌԴ ԱԳՆԹուրքիայի արտգործնախարարը մինչդեռ ոչ միայն ասում է, թե Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ամենայն հավանականության կքննարկեն Ուկրաինան, այլ նաև պնդում է, որ Անկարան փաստացի արդեն զբաղվում է ռուս-ուկրաինական հակամարտությամբ:
«Մենք կապի մեջ ենք երկու կողմերի (Ռուսաստանի և Ուկրաինայի) հետ, և մենք հանդես ենք գալիս լարվածության թուլացման օգտին։ Վերջերս ես բանակցություններ եմ վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Ուրբաթ օրը մեր նախագահը պատրաստվում է բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ», -Ռիգայում ՆԱՏՕ անդամ արտգործնախարարների նիստի շրջանակներում այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ մեկնաբանել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածությունը։
Բացի այդ, Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել Լավրովի և Կուլեբայի հետ Ստոկհոլմում դեկտեմբերի 2-ից- 3-ը կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ին, Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման հարցում, ավելին՝ առաջարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթաժողով կազմակերպել։ Նա նշել էր, թե թուրքական կողմը մտադիր է շարունակել քննարկումները երկու կողմերի հետ և «հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին»:
Պաշտոնական Կիևը Էրդողանի այս հնարավոր միջնորդությունը ողջունել է, Մոսկվան էլ սկզբից հայտարարեց, որ անիմաստ նախաձեռնություն է, հետո էլ, թե Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ այդ նախաձեռնությունը կքննարկեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բայրաքթար»-ների մասին տեղեկությունն է՛լ ավելի է սրել իրավիճակը Դոնբասի շուրջԹուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար. ՉավուշօղլուԿիևը հայտարարում է առաջին անգամ «Բայրաքթար» կիրառելու մասին. Մոսկվան ստուգում էԷրդողանը մի կողմից պարբերաբար ասում է, որ բարեկամական վստահելի հարաբերությունների ունի «մեծարգո Պուտինի» հետ, մյուս կողմից պաշտոնական Անկարան հայտարարում է, թե չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Ավելին՝ Պուտին-Էրդողան բարեկամության ֆոնին ակտիվ զարգանում են թուրք- ուկրաինական, այդ թվում՝ ռազմարդյունաբերական հարաբերությունները։ Այսպես ՝ Ուկրաինան ոչ միայն ձեռք է բերել թուրքական անօդաչու սարքեր, այլ վերջերս նաև կիրառել է այդ «Բայրաքթար»-ները Դոնբասում։
Իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին չափազանց լարված է հատկապես վերջին ամիսներին, ուկրաինական կողմը և Արևմուտքը հայտարարում են, որ Ռուսաստանը մեծ ուժեր է կուտակել սահմանին, պնդելով, թե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վտանգը իրական է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ստոլտենբերգ․ «Ռուսաստանը վերջին մեկ տարում արդեն երկրորդ անգամ մեծ ուժեր է կուտակում Ուկրաինայի սահմաններին»Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությունը. Դմիտրի ԿուլեբաԶախարովան «ֆեյք» է անվանել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքի մոտեցնելու մասին լուրերը