Մատչելիության հղումներ

Առաջիկայում նախատեսված է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ Լավրով


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Սոչիում, 29-ը սեպտեմբերի, 2021թ․
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Սոչիում, 29-ը սեպտեմբերի, 2021թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսված է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, երկու առաջնորդները քննարկեն այդ թվում Ուկրաինայի շուրջ իրավիճակը։

Անկարայի և Մոսկվայի միջև հեռակա բանավեճ է ծավալվել Թուրքիայի նախագահի՝ Ուկրաինայի հակամարտության հարցում Մոսկվայի և Կիևի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո։

Պաշտոնական Մոսկվան կոշտ է արձագանքել՝ պնդելով, որ Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չէ, իսկ հակամարտությունը, որի կարգավորմանը ցանկանում է օգնել Թուրքիան, Ուկրաինայի ներքին խնդիրն է։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 3-ին։ Մինչ այդ, թուրք դիվանագետը նշել է, որ մտադիր է հանդիպել Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հետ առաջիկա երկու օրերին Ստոկհոլմում, ուր անցկացվելու է ԵԱՀԿ նախարարական հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG