Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ՊՆ հետախուզությունը երկրի սահմանի մոտ ռուսական զորքի ու զինտեխնիկայի լրացուցիչ տեղակայում չի գրանցել


Բելառուս - Ռուս-բելառուսական "Запад-2021" զորավարժությունը Բրեստի շրջանում, սեպտեմբեր, 2021թ․
Բելառուս - Ռուս-բելառուսական "Запад-2021" զորավարժությունը Բրեստի շրջանում, սեպտեմբեր, 2021թ․

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ռուսական ստորաբաժանումների, զենքի և ռազմական տեխնիկայի լրացուցիչ տեղակայում Ուկրաինայի պետական սահմանի մոտ չի գրանցվել։

Այսպես Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունն արձագանքել է հոկտեմբերի 31-ին հրապարակված տեղեկատվությանը երկրի սահմանների մոտ ռուս զինվորականների թվի ավելացման և ռուսական զորքերի ու տեխնիկայի տեղաշարժի մասին։

Կիևը կարծում է, որ ուկրաինական ուղղությամբ ռուսական զինված ուժերի կուտակման մասին հրապարակված տվյալները հատուկ տեղեկատվական և հոգեբանական գործողությունների տարր են։

XS
SM
MD
LG