Անհրաժեշտ են միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, այսօր հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։
Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:
Հեռախոսազանգի ընթացքում դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զոհեր, գերիներ, դիրքային կորուստներ. ՊՆ-ի փոխանցմամբ՝ իրավիճակը արևելյան ուղղությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալԱյսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է երկու մարտական դիրքի կորստյան և 4 վիրավորի մասին,12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է։ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ «ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ։ Ադրբեջանական կողմից կա երկու վիրավոր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը