Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման. Փաշինյանը` Շառլ Միշելին


Արխիվ
Արխիվ

Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, հայտարարել է Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:

Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը:

Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ: Ալիևն ասել է, որ «ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

XS
SM
MD
LG