Մատչելիության հղումներ

Շառլ Միշելը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել բախումները


Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել բախումները և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։

«Կոչ եմ անում հրատապ դեէսկալացիայի և կրակի ամբողջական դադարեցման։ Իրավիճակը տարածաշրջանում բարդ է․ Եվրամիությունը հավատարիմ է գործընկերների հետ աշխատանքին՝ տարաձայնությունները հարթելու համար, հանուն բարգավաճող ու կայուն Հարավային Կովկասի»,- գրել է Միշելը Թվիթերում։

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը նաև նշել է, որ զրուցել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ։

XS
SM
MD
LG