Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» եթերում հայտնեց, որ դեռևս չհաստատված տվյալներով` հայկական կողմը 15 զոհ ունի:
«Մեր տվյալներով բավական մեծ կորուստներ են կրել Ադրբեջանի զինված ուժերը», - ասաց նա։
Պաշտպանության նախարարությունն առայժմ զոհերի թիվ չի հրապարակել՝ նշելով, որայդ տվյալները ճշտվում են։ «Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին»,- ասված է ռազմական գերատեսչության՝ մոտ երկու ժամ առաջ տարածած հաղորդագրությունում։