Մատչելիության հղումներ

Քննիչները ձերբակալել են Հարավային Կորեայի՝ իմփիչմենթի ենթարկված նախագահին


Յունը ժամանում է քննչական, 15-ը հունվարի, 2025թ․
Յունը ժամանում է քննչական, 15-ը հունվարի, 2025թ․

Հարավային Կորեայի իշխանությունները ձերբակալել են իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սոկ Յոլին, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ երկրի գործող նախագահն է ձերբակալվում։

Սեուլի դատարանն անցած տարեվերջին հավանություն էր տվել Հարավային Կորեայի նախագահին կալանավորելու հրամանին՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու որոշման հետ։ Դատարանը լիազորել էր Յուն Սոկ Յոլին ձերբակալել երեք մեղադրանքով՝ իշխանությունը չարաշահելու, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձի և ապստամբության փորձի համար։

Հունվարի 3-ին Հակակոռուպցիոն պետական գործակալության քննիչներին չհաջողվեց կալանավորել Յունին՝ նրա թիկնապահների դիմադրության պատճառով։ Նախագահը թաքնվում էր բլրի լանջին գտնվող նստավայրում, որը հսկվում էր անձնական անվտանգության փոքր բանակի կողմից։

Յունն ասել է, որ ինքն է ներկայացել հարցաքննության՝ բռնությունից խուսափելու համար՝ նշելով, որ ավելի քան 3 հազար ոստիկաններ չորեքշաբթի առավոտյան փորձել են ներխուժել իր նստավայր՝ իրեն ձերբակալելու համար:

Նախկինում Յուն Սոկ Յոլը երեք անգամ չէր ներկայացել հարցաքննության որպես կասկածյալ։

«Ես որոշել եմ ներկայանալ հարցաքննության, թեև այն անօրինական է, արյունահեղությունից խուսափելու համար», - ասել է նախագահը։

Այժմ իշխանությունները 48 ժամ ունեն Յունին հարցաքննելու համար, որից հետո պետք է նրան մինչև 20 օր կալանավորելու կամ ազատ արձակելու որոշում կայացնեն։

XS
SM
MD
LG