Մատչելիության հղումներ

Խուզարկություններ են իրականացվում Հարավային Կորեայի նախագահի նստավայրում


Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլ, արխիվ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլ, արխիվ

Հարավային Կորեայի ոստկանությունը խուզարկություններ է իրականացնում նախագահականում՝ նախագահ Յուն Սոկ Յոլի ռազմական դրություն մտցնելու չհաջողված փորձից հետո։

Լրատվամիջոցները գրում են, որ իրավապահները թեև համապատասխան օրդեր ունեն, սակայն նախագահի գլխավոր շինություն մտնել չեն կարողանում, անվտանգության աշխատակիցները փակել են մուտքը։

Ռազմական դրություն հայտարարելու, ապա ժամեր անց այն չեղարկելու նախագահի փորձից երկրում բողոքի ալիք է բարձրացել, ընդդիմադիրները խորհրդարանում նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց էին նախաձեռնել։ Նախագահին հեռացնելու համար ընդդիմադիրներին 200 ձայն էր հարկավոր, իսկ նախագահի կուսակցության պատգամավորներից՝ ընդամենը 8 ձայն։ Սակայն, իշխող «Ժողովրդի ուժի» պատգամավորները բոյկոտեցին քվեարկությունը և նախաձեռնությունը բավարար թվով ձայներ չստացավ:

Ռազմական դրության մասին հայտարարությանը հաջորդած իրադարձություններին զուգահեռ հրաժարական է տվել երկրի պաշտպանության նախարար Կիմ Յոնգ-Հյունը, ավելի ուշ նա ձերբակալվել է։ Ճաղերի հետևում նախկին նախարարն ինքնասպանության փորձ է արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG