Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի նախագահին չի հաջողվում կալանավորել ՝ թիկնապահների դիմադրության պատճառով


Հակակոռուպցիոն պետական գործակալության քննիչներին չի հաջողվում կալանավորել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին, նրանց խանգարում է պետության ղեկավարի անվտանգության ծառայությունը։

Յունի հարյուրավոր աջակիցներ էլ լուսաբացից հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ, խոստացել էին խոչընդոտել Յունին ձերբակալելու ցանկացած փորձ:

Յուն Սոկ Յոլի լիազորությունները համարվում են ժամանակավորապես կասեցված մինչև Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ավարտը, նա գտնվում է նախագահի անվտանգության ծառայության պաշտպանության ներքո։

Սեուլի դատարանը երեկ հավանություն է տվել իմփիչմենթի ենթարկված Յոլին կալանավորելու հրամանին՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու որոշման հետ։ Դատարանը լիազորել է նրան ձերբակալել երեք մեղադրանքով՝ իշխանության չարաշահում, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձ և ապստամբության փորձ։

Ձերբակալության օրդերը 48 ժամ է տալիս նախագահին կալանավորելու համար։ Դատարանը նաև խուզարկության իրավունք է տվել, որն իրավապահները մտադիր են անցկացնել նախագահի նստավայրում:

Նախկինում Յուն Սոկ Յոլը երեք անգամ չէր ներկայացել հարցաքննության որպես կասկածյալ՝ ապստամբության և իշխանության չարաշահման մեղադրանքով:

Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին է քվեարկել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու օգտին։

XS
SM
MD
LG