Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի դատարանը երկարաձգել է նախագահին ձերբակալելու օրդերի ժամկետը


Յուն Սոկ Յոլ, արխիվ
Յուն Սոկ Յոլ, արխիվ

Սեուլի դատարանը երկարացրել է Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլին կալանավորելու օրդերի ժամկետը, հայտնում է Yonhap գործակալությունը՝ չնշելով, թե քանի օրով է այդ ժամկետը երկարաձգվել։

Փաստաթղթի ժամկետը լրացել է հունվարի 6-ին։ Հունվարի 3-ին Հակակոռուպցիոն պետական գործակալության քննիչներին չհաջողվեց կալանավորել Յունին՝ նրա թիկնապահների դիմադրության պատճառով։

Սեուլի դատարանը անցած տարեվերջին հավանություն էր տվել Հարավային Կորեայի նախագահին կալանավորելու հրամանին՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու որոշման հետ։ Դատարանը լիազորել էր Յուն Սոկ Յոլին ձերբակալել երեք մեղադրանքով՝ իշխանության չարաշահում, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձ և ապստամբության փորձ։ Ձերբակալության օրդերը 48 ժամ էր տալիս իշխանությունից ժամանակավորապես հեռացված նախագահին կալանավորելու համար։

Նախկինում Յուն Սոկ Յոլը երեք անգամ չէր ներկայացել հարցաքննության որպես կասկածյալ։

Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին է քվեարկել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու օգտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG