Մատչելիության հղումներ

Դատարանը հավանություն է տվել Հարավային Կորեայի նախագահի կալանավորմանը


Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլ, արխիվ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլ, արխիվ

Սեուլի դատարանը հավանություն է տվել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին կալանավորելու հրամանին՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու որոշման հետ։ Դատարանը լիազորել է Յուն Սոկ Յոլին ձերբակալել երեք մեղադրանքով՝ իշխանության չարաշահում, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձ և ապստամբության փորձ։

Ձերբակալության օրդերը 48 ժամ է տալիս իշխանությունից ժամանակավորապես հեռացված նախագահին կալանավորելու համար։ Դատարանը նաև խուզարկության իրավունք է տվել, որն իրավապահները մտադիր են անցկացնել նախագահի նստավայրում:

Նախկինում Յուն Սոկ Յոլը երեք անգամ չէր ներկայացել հարցաքննության որպես կասկածյալ՝ ապստամբության և իշխանության չարաշահման մեղադրանքով:

Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին է քվեարկել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու օգտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG