Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը չեղարկել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը՝ պատգամավորների քվեարկությունից հետո։
Yonhap-ը հայտնում է, որ որոշումը հաստատվել է կառավարության նիստում։
Հարավային Կորեայում ռազմական դրություն էր հայտարարվել դեկտեմբերի 3-ին։
«Այս քայլի նպատակը Հյուսիսային Կորեային աջակցող ուժերին արմատախիլ անելն է ու սահմանադրական կարգի պաշտպանությունը», - նշված էր երկրի նախագահի հայտարարությունում։
Հարավային Կորեայի նախագահն այս քայլին էր դիմել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության՝ խորհրդարանում գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելուց հետո։