Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել


Հարավային Կորեայի հեռուստատեսությամբ հեռարձակվում է նախագահ Յուն Սոկ Յելի հայտարարությունը, Սեուլ, 3-ը դեկտեմբերի, 2024թ.
Հարավային Կորեայի հեռուստատեսությամբ հեռարձակվում է նախագահ Յուն Սոկ Յելի հայտարարությունը, Սեուլ, 3-ը դեկտեմբերի, 2024թ.

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը երկրի ամբողջ տարածքում արտակարգ ռազմական դրություն է հայտարարել։

«Այս քայլի նպատակը Հյուսիսային Կորեային աջակցող ուժերին արմատախիլ անելն է ու սահմանադրական կարգի պաշտպանությունը», - նշված է երկրի նախագահի հայտարարության մեջ։

Հարավային Կորեայի նախագահն այս քայլին է դիմել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության՝ խորհրդարանում գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG