Մատչելիության հղումներ

«ԱՄՆ քաղաքացուն 100 օր ապօրինաբար ռուսական բանտում պահելը վրդովեցուցիչ է»․ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ նախագահ


Ալսու Կուրմաշևա
Ալսու Կուրմաշևա

Հունվարի 25-ին լրացել է Կազանում «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանավորման 100 օրը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար Սթիվեն Կապուսը հրապարակել է նոր հայտարարություն, ընդգծելով, որ «նույնիսկ մեկ օր անարդար ազատազրկումը ողբերգություն է, բայց ԱՄՆ քաղաքացուն 100 օր ապօրինաբար ռուսական բանտում պահելը պարզապես վրդովեցուցիչ է»։

«Ալսուն կին է, մայր է և մեր կազմակերպության սիրելի աշխատակիցը: Ռուսաստանը պետք է անհապաղ և անվերապահորեն նրան ազատ արձակի: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ պետական դեպարտամենտը նրան հնարավորինս շուտ կճանաչի «անարդարացիորեն կալանավորված»», - ասել է Կապուսը:

Լրագրողի 100 օրվա կալանքի տխուր ժամկետի կապակցությամբ նրա տասնյակ գործընկերներ և բարեկամներ նկարահանվել են տեսահոլովակում՝ ասելով «Ազատ Ալսու» 38 լեզուներով, այդ թվում՝ 27 լեզուներով, որոնցով «Ազատություն» ռադիոկայանն է հեռարձակվում։

XS
SM
MD
LG