Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևային՝ «օտարերկրյա գործակալ» գրանցվելու պարտավորությունը չկատարելու համար հոդվածով։
Լրագրողը ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին: Ռուսաստանի իրավապահները նրան մեղադրում են Ռուսաստանի Դաշնության ՔՕ 330 հոդվածի 1 մասով՝ «ՌԴ օրենսդրությամբ սահմանված պարտավորության չկատարում լիազոր մարմնում օտարերկրյա գործակալի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ, որը կատարել է ՌԴ ռազմական, ռազմատեխնիկական գործունեության ոլորտում տեղեկատվություն հավաքող անձ և որի հայթայթած տեղեկատվությունը կարող է օգտագործվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ»:
Քննչական կոմիտեի պնդմամբ, Կուրմաշևան պարտավոր էր փաստաթղթեր տրամադրել՝ դրանք «օտարերկրացի գործակալների» ցանկում գրանցելու համար: Մինչդեռ, ՌԴ արդարադատության նախարարությունն իր իսկ նախաձեռնությամբ լրագրողին չի ընդգրկել այդ գրանցամատյանում:
Սա առաջին քրեական գործն է, որը Ռուսաստանում հարուցվում է լրագրողի նկատմամբ: Ալսու Կուրմաշևան իր մեղքը չի ընդունում:
Հոկտեմբերի 18-ին Կուրմաշևային ձերբակալել և փոխադրել են քննչական մեկուսարան: