Կազանի Սովետական շրջանի դատարանն այսօր դռնփակ նիստում վճռել է 1 ամիս 17 օր ժամկետով կալանավորել «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշային: Նա կփոխադրվի քննչական մեկուսարան, որտեղ կմնա մինչև այս տարվա դեկտեմբերի 5-ը:
Թղթակցի փաստաբանը դատարանին խնդրել է նշանակել բանտարկության հետ չկապված խափանման միջոց, սակայն դատավորը մերժել է խնդրանքը:
Լրագրողը ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին: Ռուսաստանի իրավապահները նրան մեղադրում են «օտարերկրացի գործակալ» հանդիսանալու մասին իշխանություններին չտեղեկացնելու համար:
Դա Ռուսաստանում այդ մեղադրանքով առաջին գործն է, որը հարուցվում է լրագրողների դեմ:
Մանրամասները տե՛ս այստեղ