Մատչելիության հղումներ

Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը դրական էր, սակայն ավելորդ ոգևորության կարիք չկա. Մարիա Կարապետյան


Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը դրական էր, սակայն ավելորդ ոգևորության կարիք չկա, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ ասուլիսին՝ Կարապետյանն արձանագրեց՝ Թուրքիայի տերմինաբանությունն ավելի մեղմ էր։

«Կրկին չենք ոգևորվում, չենք համարում, որ սա մի մեծ ձեռքբերում է, բայց այնուամենայնիվ այդ նյուանսն անհրաժեշտ է արձանագրել», - ասաց պատգամավորը՝ մանրամասնելով՝ եղել են Թուրքիայի պաշտոնյաներ, ովքեր հայտարարությունների մեջ միջանցքի մասին խոսել են այն տերմինաբանությամբ, ինչ Ադրբեջանը, իսկ օրինակ, երեկվա ասուլիսի ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Միջին միջանցքի մասն։

Անկարա, 15-ը փետրվարի, 2023թ․
Անկարա, 15-ը փետրվարի, 2023թ․

«Միջին միջանցք ասելով՝ նրանք նկատի ունեն ամբողջ եվրասիական տարածաշրջանով, այդ թվում՝ Հարավային Կովկասով անցնող ճանապարհները, այսինքն՝ այդ նույն պատմությունից մեզ հայտնի Մետաքսի ճանապարհի մասին։ Սա, իհարկե, չի չեղարկում բոլոր այն դեպքերը, երբ Թուրքիայի պաշտոնյաները խոսել են Ադրբեջանի բառապաշարով, դրանք մենք լսել ենք արձանագրել ենք և մեզ դրանք մտահոգում են, բայց եկենք նաև արձանագրենք, որ այս ասուլիսի ժամանակ տերմինաբանությունն ավելի մեղմ է եղել», - ասաց Կարապետյանը նաև նկատելով՝ Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրով և սա չի կարող համարվել Թուրքիայի կողմից Հայաստանի առջև դրված նախապայման։

Անկարա, 15-ը փետրվարի, 2023թ․
Անկարա, 15-ը փետրվարի, 2023թ․

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ մեկնեց Թուրքիա, հանդիպեց իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ և վերահաստատեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը։ Չավուօղլուն իր հերթին հայտարարեց, որ Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու քայլերը։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի օգնության համար՝ Չավուշօղլուն ասաց՝ Հայաստանը գործում է որպես եղբայրական երկիր և օգնության ձեռք է մեկնում այսպիսի ծանր պահի։

Կարապետյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG