Հայաստանը հայ-թուրքական ցամաքային սահմանով՝ Մարգարայի կամրջով, մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա, Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Նրա փոխանցմամբ, բեռնատարները երեկ ուշ երեկոյան են հատել սահմանը։
Օգնության առաջին խմբաքանակը Հայաստանը Թուրքիա ուղարկեց փետրվարի 11-ին՝ կրկին ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով։
Թուրքիայի փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 35 հազարը: