Մատչելիության հղումներ

Արցախի իշխանությունները պետք է փորձեն որևէ երկխոսություն ունենալ Ադրբեջանի հետ. Արսեն Թորոսյան


«Ազատության» տաղավարում է Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը («Քաղաքացիական պայմանագիր»)

Թորոսյան. - Անկեղծ պետք ա ասեմ, այս ճգնաժամային իրավիճակում ես կարծում եմ, որ Ղարաբաղի իշխանությունները և Ղարաբաղի ժողովուրդը պետք ա փորձեն ամեն դեպքում որևէ տեսակի երկխոսություն ունենալ Ադրբեջանի իշխանությունների հետ՝ նույն ճգնաժամի հանգուցալուծման համար։ Գիտենք, որ չստացված փորձեր էղել են, բայց հաշվի առնելով իրավիճակի սրությունը և հումանիտար ճգնաժամի դեպի աղետ գնալու էդ պրոցեսը, որ մենք չպետք ա թույլ տանք ոչ մի կերպ՝ էդ երկխոսությունը, կարծում եմ, որ թե' Ղարաբաղի և թե' մեր բոլորի շահերից է, որ տեղի ունենա։

«Ազատություն». - Էդ թվում և Ռուբեն Վարդանյանի՞ն բացառելով։ Որովհետև դա է նաև Ադրբեջանի պահանջը։

Թորոսյան. - Ղարաբաղում կա ընտրված իշխանություն, որը ոչ մեկ չի չեղարկել և չի կարող չեղարկել, որովհետև եղել են ազատ, արդար ընտրություններ, և կան ինչ-որ նշանակովի պաշտոնյաներ։ Ես չեմ կարծում, որ նշանակովի պաշտոնյաները կարող են խոչընդոտել ընտրված իշխանությունների քայլերին։ Եվ ընդհանրապես պահանջները ժողովրդի սովորաբար լինում է ընտրված իշխանություններից և ոչ թե նշանակված, որովհետև նշանակված մարդիկ կարող են փոխվել։ Եվ ես կարծում եմ, որ Ղարաբաղի իշխանությունները, և ժողովուրդը ինքը պետք ա կոչ անի իր իշխանություններին էդ երկխոսությունը տանել։ Եվ ոչ թե երկխոսությունը տանել փակուղի կամ չտանել երկխոսություն, ինչը կարող է նաև վատ հետևանքներ բերել։

«Ազատություն». - Որքանով է տրամաբանական վարչապետի առաջարկը Ռուսաստանին՝ դուք գնացեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, թող ձեր զորքերը փոխարինվեն խառը զորախմբով։

Թորոսյան. - Ռուսաստանը ինքը, չէ՞, պետք ա շահագրգռված լինի, որպեսզի իր իսկ զորախումբը կարողանա էֆեկտիվ պահել էն ամեն ինչը, ինչ որ ստորագրված է, բայց փաստացի չի կարողանում։ Եվ տրամաբանական է վարչապետի առաջարկը Ռուսաստանի Դաշնությանը հուշել, կոչ անել, որ եթե փաստացի մանդատի բացակայությամբ և Ադրբեջանի դեստրուկտիվ վարքագծով դու չես կարողանում ապահովել էն, ինչ որ պիտի ապահովեիր, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, դու ինքդ տար և... հետևաբար եթե ինքդ ես տանում և մեր գործընկերներն էլ ամբողջովին, մենք տեսել ենք, որ շահագրգռված են խաղաղության և կայունության ապահովմամբ Հարավային Կովկասում, չեմ կարծում, որ մյուս անդամներից որևէ մեկը վետո կդնի։ Այսինքն՝ վետո դնողներից մեկը պետք ա Ռուսաստանը լիներ։ Եթե ինքը գնա դրան, ես չգիտեմ դա կլինի թե չէ, անկեղծ՝ քիչ հավանական եմ համարում՝ տեսնելով վերջին շրջանի հայտարարությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արդեն տեղի ունեցած քննարկումները, զուգահեռներ դնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև...

«Ազատություն». - Նաև Արևմուտքի հետ հարաբերությունները... դժվար թե ուզենան, որ իրենց զորքերը խառնվեն Արևմուտքի զորքերին։

Թորոսյան. - Դա նույնպես։ Ստեղ կարող է լինել ոչ միայն խառնվելը, այսինքն խառնվելը երկրորդ շերտը կարող ենք համարել։ Կարող է լինել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատ ստանալը ՄԱԿ-ի կողմից։ Նույնիսկ էդ դեպքում ես քիչ հավանական եմ համարում, և ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության կողմից լսվող հայտարարությունների մեջ ես կարմիր թելով նկատում եմ, որ «մեր դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները պետք ա լուծվեն բանակցությունների միջոցով»՝ հաշվի չառնելով մինչը էդ էղած ստորագրությունները եռակողմ հայտարարությունների տակ և այլն, և այլն։

«Ազատություն». - Ստացվում է, որ սա ուղղակի ասվել է ասվելու համար, հատկապես Պուտինի հետ հանդիպումից հետո։

Թորոսյան. - Չէ։ Իրականում ոչ թե ասվել է ասվելու համար, այլ մենք ցույց ենք տալիս ճանապարհները, ելքեր մի կողմի համար, ով պարտավորվել է այդտեղ ապահովել անխափան կապ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG